Տոկիո-2020-ի մարմնամարզության մարզապալատը պատրաստ է

16:29 - 29 Հոկ, 2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվել են Ariake մարզապալատի շինարարական աշխատանքները: Ariake-ում կանցկացվեն 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումները: 

Շինությունն առանձնանում է օրիգինալ դիզայնով ու նրանով, որ տանիքը փայտից է: Դա աշխարհի ամենամեծ փայտե տանիքներից է:
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարզօջախների շինարարություններն ընթանում են ըստ ծրագրվածի: Արդեն պատրաստ են 5 նորակառույց մարզապալատներ:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Այլ նորություններ