Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` Վորոնինի գավաթի խաղարկության հաղթող

10:56 - 16 Դեկ, 2015

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում:

Հայ մարմանամարզիկը բազմամարտում հավաքելով 87.450 միավոր` դարձել է Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկության ոսկե մեդալակիր: Արծաթե մեդալը նվաճել էր ռուս մարմնամարզիկ Նիկիտա Նագորնին (86.950), իսկ ճապոնացի Յուտո Կատոն 86.200 միավորով երրորդ տեղում էր :

Դեկտեմբերի 16-ին մարմանամարզիկները ելույթ կունենան առանձին գործիքների վրա:

Մոսկվայի «Օլիմպիական ավան»-ում դեկտեմբերի 14-16-ն անցկացվում է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, մարմնամարզիկ Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկությունը, որին մասնակցում են 30 երկրի 140 մարզիկ:

Լուսանկարները` sportgymrus-ի

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ