Կարեն Գրիգորյանի հաջողությունը Պորտուգալիայում

15:44 - 14 Նոյ, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել Պորտուգալիայում տեղի ունեցած «Ֆիգեյրա դա Ֆոս» շախմատային միջազգային մրցաշարում:

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից հավաքել է 7 միավոր: Առաջին տեղը գրաված լեհ Մաչեյ Կլեկովսկին վաստակել է 7.5 միավոր:
Մրցաշարին մասնակցել են 45 շախմատիստներ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր:

Այլ նորություններ