ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

15:17 - 12 Սեպ, 2024

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) փորձարկում է Intel ընկերության ստեղծած արհեստական ինտելեկտի հավելված, որը կօգնի բացահայտել շնորհալի երեխաներին:

Նորարարական այդ տեխնոլոգիան օգտագործում է արհեստական ինտելեկտը՝ գնահատելով  մարդու ֆիզիկական որակները և առաջարկում է  համապատասխան մարզաձևեր՝ ելնելով նրանց հնարավորություններից:

Համակարգը օգտվում  է  մի շարք ֆիզիկական թեստերից, ներառյալ՝ վազքը, ցատկերը, ուժը և այլն:

Տեխնոլոգիան փորձարկվել է Փարիզի օլիմպիական խաղերում:

Սենեգալում, որտեղ կանցկացվեն 2026թ.  պատանեկան օլիմպիական խաղերը,  ՄՕԿ-ն արդեն սկսել է փորձարկել համակարգի արդյունավետությունը: Այնտեղ գնահատվել է  ավելի քան 1000 երեխա:

Արդյունքները խոստումնալից են. 48 երեխա ճանաչվել է որպես ահռելի ներուժ, իսկ մեկ երեխա՝  բացառիկ ներուժ ունեցող:

Դեռևս պարզ չէ, թե երբ այն հասանելի կլինի այլ երկրներում օգտագործելու համար:

Տեխնոլոգիան կարող է օգնել բացահայտելու տաղանդներ այն տարածաշրջաններում, որոնք ավանդաբար քիչ են ներկայացված օլիմպիական խաղերում:

 

 

 

 

Այլ նորություններ