Տոկիոյում վարժություններ են անցկացվել երկրաշարժի դեպքում

15:30 - 19 Դեկ, 2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվել են փրկարարական վարժություններ՝ կապված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր երկրաշարժի հետ: 

Գործողությունները տեղի են ունեցել Արիակեում գտնվող մարզական համալիրում, որտեղ անցկացվելու են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցումները: Փորձարկվել են գործողություններ 7.3 բալ ուժգնության երկրաշարժի դեպքում: Վարժություններին մասնակցել են 100-ից ավելի հրշեջներ, փրկարարներ, ոստիկաններ ու Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Այլ նորություններ