ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

11:32 - 06 Փետ, 2020

2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի մրցումները կանցկացվեն Չինաստանի մայրաքաղաք  Պեկինի  26 մարզակառույցներում: Դրանք ավարտուն տեսք  կունենան  այս տարեվերջին: Որոշ ասպարեզներում  կփորձարկվեն, ոչ պաշտոնական մրցումներ կանցկացվեն ամռանը: 

Ի դեպ,  ընդամենը  օրեր հետո, փետրվարի 15-ին և 16-ին,  Չինաստանի մայրաքաղաքից  90 կմ հեռավորության վրա գտնվող դահուկուղիներում նախատեսված էր  առաջին ստուգողական մրցաշարը: Աշխարհի գավաթի խաղարկության ծրագրով,  իրենց ունակությունները պետք է դրսևորեին լեռնադահուկային սպորտի  ներկայացուցիչները: Սակայն բռնկված կորոնավիրուսի  պատճառով այս,  և բազմաթիվ այլ մրցումներ,  չեղարկվել են:

 

Այլ նորություններ