Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում փորձարկվել է օլիմպիական ջահի փոխանցավազքի արարողությունը: Դրան ականատես են եղել բազմաթիվ մարդիկ:
Արարողակարգի ղեկավար Ակի Տագուչին ասել է, որ փոխանցավազքի գլխավոր նպատակը մարդկանց միավորելն է, համերաշխությունը և արդար պայքարը:
Միջոցառման շնորհիվ ճշտվել են ջահի երթուղուն առչնչվող բոլոր մանրամասները և այն լիովին ծառայել է նպատակին, գոհացրել կազմակերպիչներին:
Փոխանցավազքը նախատեսված է անցկացնել երեք փուլով:Օլիմպիական կրակը կբոցավառվի մարտի 12 – ին ` Հին Օլիմպիայում: Արարողակարգով առաջին մասը տեղի կունենա Հունաստանում ՝ մինչև մարտի 19-ը: Ջահը բոցավառելու պատիվը տրված է 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի չեմպիոն Միձուկի Նոգուտիին:
Խաղերի խորհրդանիշն այնուհետև հատուկ չվերթով կհասնի Ծագող արևի երկիր և մարտի 26-ից Ճապոնիայով << կսավառնի >> 121 օր ու կանցնի Ճապոնիայի 47 մարզերի 858 բնակավայրերի տարածքով:
32 –րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից ` օգոստոսի 9-ը: