ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄՕԿ – Ի ԳՈՐԾԿՈՄԸ

11:57 - 03 Փետ, 2026

ՄՕԿ-ի գործկոմը  հաստատել է  Լոս Անջելեսի 2028թ. օլիմպիական խաղերի (LA28)  որակավորման երկրորդ համակարգերը:

2025թ. դեկտեմբերին,  առաջին  համակարգերի հաստատումից հետո, ներկայացվել են  ևս 22 մարզաձևերի  համակարգերը: Մնացած  վեցը  կհրապարակվի  ավելի ուշ:

Դրանք  մշակվել  են  2025թ. մարտին հաստատված  սկզբունքներին  համապատասխան։

Յուրաքանչյուր մարզական միջազգային ֆեդերացիա  պատասխանատու է օլիմպիական խաղերին մասնակցելու  կանոնների սահմանման  համար՝  համաձայն օլիմպիական խարտիայի։

Ներկայացված մարզաձևերի և մրցաձևերի մեծ մասի համար որակավորումերը հիմնված են << Փարիզ 2024 >>-ի համար հաջողված, լավագույն  ուղիների վրա։

LA28 որակավորման համակարգերը նպատակ ունեն նվազագույնի հասցնել մասնակիցների և թիմերի ճանապարհորդության պահանջները։

Այլ նորություններ