ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ

12:35 - 30 Մար, 2020

Ռիո դե Ժանեյրոյի ֆուտբոլի  ստադիոնները, որտեղ 2016 թ․ անցկացվել են օլիմպիական խաղերի  ֆուտբոլի կանանց և տղամարդկանց  մրցաշարերը կօգտագործվեն  կորոնավիրուսի դեմ պայքարի համար: << Մարականա >> հանրահայտ ստադիոնը ժամանակավոր հիվանդանոց կդառնա   COVID-19 հիվանդների համար։

Լոզանում այս տարվա հունվարին կայացած ձմեռային պատանեկան խաղերի համար կառուցված մարզիկների գյուղում տեղավորվել  են բժիշկները, բուժքույրերը և բժշկական անձնակազմը։

Լոնդոնի օլիմպիական խաղերի  / 2012թ․ / Excel կենտրոնը նույնպես  կվերածվի ժամանակավոր հիվանդանոցի , եթե առողջապահության ազգային կենտրոնը ծանրաբեռնվի հիվանդներով։

Այլ նորություններ