
Իտալիայում փետրվարի վեցին տեղի կունենա 25 –րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացումը: Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի հինգ պատվիրակներ:
Դահուկավազքում մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդների պայքարում ՝ Հարություն Հարությունյանը, գեղասահքում Կարինա Ակապովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: