ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿՕՐՅԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

13:01 - 31 Մար, 2020

2021 թվականը հագեցած է լինելու ամենաբարձր նշանակության մրցաշարերով։ Շատ օլիմպիականներ մասնակցելու են  նաև համաշխարհային ուսանողական խաղերին և այլ խոշոր մրցումների։

Ուսանողական սպորտի միջազգային  ֆեդերացիան  վերանայել է 2021 թ․ Չինաստանի Չանդու քաղաքում նշանակված համաշխարհային ուսանողական 31 –րդ խաղերի անցկացման ժամկետները։ Նախատեսված  օգոստոսի 16 -27 – ի փոխարեն, կազմկոմիտեի խնդրանքով,  երկու օրվա փոփոխություն  է տեղի ունեցել և այն կկայանա 2021թ․  օգոստոսի 18 – 29 –ը։

Սպասվում է , որ միջոցառմանը կմասնակցեն են 150 երկրների 10 հազար ուսանող մարզիկներ և պաշտոնական անձինք։ Մասնակիցները հանդես կգան 18 մարզաձևերում:

 

Այլ նորություններ