Հին Օլիմպիայում / Հունաստան / սկսվել են միջազգային օլիմպիական ակադեմիայի / IOA / համալիրի վերանորոգման աշխատանքները։ Շենքի արդիականացման համար ՄՕԿ –ը ներդրել է 12 մլն եվրո:
Ժամանակակից պահանջներին կհամապատասխանեն բնակելի տարածքները, ռեստորանը, հանգստի գոտիները, մարզահամալիրները, կոնֆերենց դահլիճը , ուսումնական սենյակները։
Ակադեմիան կվերաբացվի 2021 թվականին ՝ հիմնադրման 60-ամյակի առթիվ։
Կրթական ծրագրերի մասնակիցները սկզբում քնում էին վրաններում, իսկ դասախոսություններն անցկացվում էին բացօթյա։
1960 – ականների վերջերին կառուցվել են մշտական շենքեր, իսկ 1990-ականներին՝ նոր դասասենյակներ։
Համալիրի որոշ հատվածներ վնասվել են 2007 թ․ Պենելոպայում տեղի ունեցած հրդեհների ժամանակ։