ՄՕԿ – Ի ԳՈՐԾԿՈՄՈՒՄ

15:07 - 18 Հոկ, 2021

Աթենքում անցկացվել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմի հերթական նիստը:  Այնտեղ հաստատվել են   Փարիզում,  2024թ. կայանալիք  33 –րդ  ամառային  օլիմպիական  խաղերի վարկանիշային մրցաշարերի սկզբունքները:

Ընդհանրապես որակավորման մրցաշարերում  ընտրության չափանիշները սահմանում են միջազգային  մարզական ֆեդերացիաները: 

Մարզիկների և թիմերի որակավորման ճշգրիտ  պահանջները կհարապարկվեն եկող մրցաշրջանի սկզբին:

Փարիզի վարկանիշայինները կսկսվեն 2022թ. հունիսին և  կավարտվեն 2024թ. հունիսին: 

Գործկոմի քննարկած թեմաներից մեկն էր  Չինաստանում  անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

 

Այլ նորություններ