Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի՝ / FIG / - ի նախագահ Մորինարի Վատանաբեն շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ին, << Տոկիո - 2020 >> -ի կազմկոմիտեին, Տոկիոյի քաղաքային իշխանություններին և Ճապոնիայի կառավարությանը ՝ օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշման համար։
Ամեն բան արվել է ի շահ մարզիկների ՝ կարևորելով նրանց առողջությունն ու անվտանգությունը։
Դեռևս ժամանակ կա խաղեր ուղեգիր նվաճելու համար։
ՄՕԿ-ն արդեն հաստատել է այն բոլոր մարզիկների անունները ,ովքեր արդեն նվաճել են Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր։ Նրանց թվում է երևանցի Արթուր Դավթյանը։