ԽԱՂԱՍԵՂԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՍԿՍՎՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

10:47 - 12 Հուն, 2026

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր  զուգահեռաբար կմեկնարկեն   Հայաստանի տղամարդկանց  և կանանց բարձրագույն  խմբերի   առաջնությունները:

Տղամարդկանց պայքարին կմասնակցեն  Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Կարեն Գրիգորյանը, Արսեն Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, իսկ կանանց մրցաշարում հանդես կգան  Սոնա Կրկյաշարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը, Լիլիթ Քասինյանը, Նելլի Ջալալյանը  և Անգելինա Միրաքյանը:

Պարտիաների սկիզբը ՝ ժամը 15. 00 –ին:

Առաջնությունները եզրագիծը կհատեն հունվարի 22-ին:

Չեմպիոնները կընդգրկվեն ՀՀ հավաքականների կազմում և իրավունք կստանան  մասնակցելու 2026թ. կայանալիք միջազգային պաշտոնական մրցումներին:

 

Այլ նորություններ