ՀՀ բռնցքամարտի հավքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ուղեկցությամբ մեկնել է Մոնտենեգրո: Բուդվա քաղաքում մեր մարզիկները իրենց ունակությունները կդրսևորեն երկու օր հետո մեկնարկող Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկությունում:
Կազմակերպիչները սահմանել են մրցանակային հիմնադրամ, որը հավասար է 507,000 ԱՄՆ դոլարի: Հաղթողները կստանան 15,000, երկրորդ տեղը զբաղեցնողները՝ 10,000 , երրորդ և չորրորդ մրցանակակիրները ՝ 5,000, իսկ հինգերորդը ՝ 1,000 դոլար:
Եզրափակիչը նախատեսվում է անցկացնել բացօթյա ասպարեզում:
Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):