ԳԱՂՏՆԻ ՀԱՍՑԵՈՒՄ

11:41 - 14 Ապր, 2020

Տոկիոյի օլիմպիական կրակի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Ճապոնիայի Ֆուկուսիմայում  կարճ ժամանակ ցուցադրվելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, կազմկոմիտեն  որոշեց փակել մուտքը այցելուների համար։

Թե որտեղ է պահվում կրակը , անվտանգության նկատառումներից ելնելով, խնամքով թաքցվում է։

Ճապոնիայի իշխանությունները խոստանում են համաճարակաբանական իրավիճակը բարելավելուց հետո այն դարձյալ ներկայացնել  երկրպագուներին:

 

Այլ նորություններ