Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Ռիչարդ Փաունդը հայտնել է, որ ՄՕԿ-ը պետք է հաշվի առնի համաճարակի անցանկալի սցենարների հետևանքները։ << Տոկիո – 2020 >> և << Պեկին – 2022 >> խաղերի նախապատրաստության համար հնարավոր է ֆինանսական զգալի կորուստներ կրել :
Հարկավոր է մանրամասն գնահատել այդ խոշոր միջոցառումների համար կատարվող ծախսերը և անել հնարավոր ամեն ինչ՝ մարզական ֆեդերացիաներին և այլ շահագրգիռ կողմերին իրական կարիքների դեպքում օժանդակելու համար։
Որոշ մարզական ֆեդերացիաներ արդեն դիմել են ՄՕԿ-ին, որ նախապես ստանան օլիմպիական խաղերի ենթադրյալ եկամուտների ինչ –որ մաս։ Նկատի ունեն խաղերի հետաձգման հետ կապված ֆինանսական դժվարությունները ։
Հարցն այն է, թե ՄՕԿ –ը արդյո ՞ ք կունենա եկամուտ։