ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է

10:23 - 15 Ապր, 2020

Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ալիշեր Ուսմանովը  / FIE /  հայտարարել է  մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտելու մասին։

Որոշվել  է  չեղարկել ապրիլ -  հունիս ընկած ժամանակահատվածի   բոլոր միջազգային մրցումները։ Դրանք ներառում են աշխարհի գավաթի խաղարկության՝ վարկանիշային փուլերը։

Մինչև 2020 թ․ մարտը ձեռք բերած որակավորման մրցումների արդյունքները կմնան ուժի մեջ:Ուղեգրերը « սառեցված » են և կակտիվանան, օլիմպիական վարկանիշային  վերջին մրցումների մեկնարկի ժամանակ։  

Ընդհանրապես մրցաշարերի  վերսկսումը հնարավոր կլինի, երբ աշխարհում առողջապահական իրավիճակը կլինի անվտանգ, մարզիկները կունենան  հավասար մարզման գործընթաց, բոլոր ֆեդերացիաները հնարավորություն կունենան մասնակցելու մրցաշարերի։

 

Այլ նորություններ