ՀՀ 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանը երեկ ՝ փետրվարի 11 –ին կդառնար 95 տարեկան: Ավաղ, ընդամենը հինգ ամիս չբավարարեց հոբելյանական տարեդարձը նշելու համար. 2023թ. սեպտեմբերի հինգին, ժամը 17. 30 –ին, նա հրաժեշտ տվեց երկրային կյանքին:
Ալբերտ Ազարյանը ավելի քան 15 տարի մնաց անպարտելի: Նա հայաստանցի միակ մարդն է, ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն / օղակներ , զուգափայտ , պտտաձող մրցաձևերում /: Եվրոպայի կրկնակի, աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է, և աշխարհի միակ հայ մարզիկն է, ով կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը :
Ազարյանական լեգենդը ճյուղավորվել , տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել տվել մարմնամարզության միջազգային անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում :
2022 – ի տարեմուտին Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, վեր հառնեց հայրենական սպորտի անկրկնելի լեգենդի բրոնզաձույլ կիսանդրին:
Բացման արարողությանը ներկա մեծն Ազարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և խոստացավ ապրել մեկ դար: Բայց . . .