IWF- Ն ԿԱՋԱԿՑԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻՆ

12:37 - 15 Մայ, 2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան  / IWF /  կաջակցի  ազգային ֆեդերացիաներին  և միություններին:  Արդեն  տարբեր երկրներից ստացվել է լրացուցիչ ֆինանսավորման ավելի քան 130 հայտ: IWF- ն միջոցները կուղղի աջակցելու  մարզաձևի զարգացման ծրագրերին։  Դրանք ներառում են  միջազգային սեմինարներն ու  և մարզագույքի ձեռք բերումը։

Վերանայվել է ֆեդերացիայի  ծախսերի նախահաշիվը: Օգնությունը մարզիկներին թույլ կտա նախապատրաստվել ծրագրի համաձայն, իսկ սահմանափակումները վերանալուց հետո այդ միջոցները կծախսվեն  միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվելիք  մրցումների ճանապարհածախսի և կեցության համար: Լրացուցիչ ֆինանսավորման իրավունք  ստանալու համար ազգային ֆեդերացիաները պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց ֆինանսական գործունեության մասին։

Այլ նորություններ