Երևանում անցկացվեց Հայաստանի սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Բազմամարտի ծրագրով առաջին եռյակը զբաղեցրին հաջորդաբար Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Համլետ Մանուկյանը ։
Արթուր Դավթյանը անգերազանցելի էր նաև առանձին գործիքների եզրափակիչում: Նա չեմպիոնի պատվին արժանացավ հենացատկ, պտտաձող, ազատ վարժություններ և զուգափայտ մրցաձևերում: Անվանի Հարություն Մերդինյանը լավագույնն էր նժույգթափերում , իսկ Վահագն Դավթյանը՝ օղակներում: