ՄԵՐ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

09:46 - 18 Մայ, 2020

Հայաստանի ֆուտբոլի առաջնության  բարձրագույն խմբի մրցաշարը  կվերսկսվի մայիսի 23-ին, առաջին խմբինը՝ մայիսի 30 -ին։ Մեկնարկային խաղերը  տեղի կունենան առանց հանդիսականների:  Հունիսի 1- ին կսկվի ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկությունը։  Չեղարկվել են կանանց ֆուտբոլի   << Բ >>  խմբի առաջնությունն ու գավաթային մրցումը, ինչպես նաև մանկապատանեկան առաջնությունները։

Մինչ առաջնության մեկնարկը թիմերը շարունակում են ստուգողական հանդիպումներ անցկացնել։ Անցած հանգստյան օրերին կայացել են հետևյալ խաղերը․  << Փյունիկ >>   -  << Նոա >>՝ 1:1, << Շիրակ >>  -  << Վան >>՝ 2:1, << Արարատ  >> -  <<  Լոկոմոտիվ >> ՝ 3:5,  << Ուրարտու >> - << Գանձասար-Կապան >>՝ 0:2։

 

Այլ նորություններ