ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀԵՏՈ

10:29 - 19 Մայ, 2020

Եվրոպայի  երկրորդ համալիր ամառային   առաջնությունը կանցկացվի Մյունխենում՝  2022թ․ օգոստոսի 11-21-ը: Այն նշանավոր է նրանով , որ կնվիրվի  1972թ․ Մյունխենում անցկացված  20 -րդ  օլիմպիական խաղերի հոբելյանական ՝ 50 –րդ տարեդարձին։

Առաջնության ծրագրում ընդգրկված է  աթլետիկա, հեծանվասպորտ, գոլֆ, սպորտային մարմնամարզություն, ակադեմիական թիավարություն և տրիաթլոն:  Մարզաձևերի ցանկը կարող է ընդլայնվել նաև սեղանի թենիս, բայդարկա և կանոէ թիավարություն, ծովափնյա վոլեյբոլ ու սպորտային ժայռամագլցում  ձևերով։

Առաջին խաղերը կայացել են 2018թ. Գլազգոյում և Բեռլինում։

Այլ նորություններ