ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

16:47 - 26 Սեպ, 2024

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  հրապարակել է 2025թ. անցկացվելիք  աշխարհի առաջնությունների  և վարկանիշային մրցաշարերի  ժամանակացույցը:

Մեծահասակների աշխարհի առաջնությունը կանցկացվի Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ( սեպտեմբերի 13 - 21-ը ), մինչև 17 տարեկաններինը ՝  Հունաստանի Աթենքում  (հուլիսի 28-3 –ը ), մինչև 20 տարեկաններինը՝ Բուլղարիայի Սոֆիայում   (օգոստոսի 18 - 24-ը), մինչև 23 տարեկաններինը ՝ Սերբիայի Նովի Սադում (հոկտեմբերի 20-26 -ը), վետերան ըմբիշներինը՝   Հունգարիայի Բուդապեշտում  (հոկտեմբերի 7-12 -ը):

Հաստատվել է նաև օլիմպիական  վարկանիշային չորս մրցաշարերի օրացույցը:  Առաջինը կկայանա  Խորվաթիայի Զագրեբում  (փետրվարի 5-9 -ը), երկրորդը՝ Ալբանիայի Տիրանայում  (փետրվարի 26 - մարտի 2 -ը), երրորդը՝ Մոնղոլիայի Ուլան Բատորում (մայիսի 29 - հունիսի 1 -ը) և չորրորդը՝  Հունգարիայի  Բուդապեշտում  (հուլիսի 17-20-ը):

2028թ. օլիմպիական տարում նախատեսված է  միայն երկու վարկանիշային մրցաշար: Տանտերերը կլինեն Խորվաթիայի Զագրեբը և Հունգարիայի Բուդապեշտը:

 

 

 

Այլ նորություններ