Հոկեյի միջազգային ֆեդերացիայի / IIHF / կոնգրեսը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում ՝ 2021 թ․ սեպտեմբերին։ Համաժողովում կկայանան ընտրություններ։
Ֆեդերացիայի ղեկավար Ռենե Ֆազելի պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի մեկ տարով: Որոշումը պետք է հաստատվի IIHF- ի հաջորդ առցանց համագումարում ՝ հունիսի 10-ին:
Նախագահի պաշտոնի թեկնածուների դիմումներն ընդունվելու են մինչև հաջորդ տարվա հունիսի վերջը։
70 –ամյա Ռենե Ֆազելը ֆեդերացիան ղեկավարում է 1994 թվականից։
Նշենք, որ մայիսին նախատեսված հոկեյի աշխարհի առաջնությունը չկայացավ՝ կորոնավիրուսի պատճառով: