ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

11:27 - 18 Մար, 2026

Երևան – Վարշավա չվերթով  այսօր լուսադեմին  աշխարհի առաջնություն մեկնեց  եռացատկորդ Գոռ Հովակիմյանը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանը:  

Լեհաստանի Տորուն քաղաքում մարտի 20  -ին , Երևանի ժամանակով 22. 35 –ին  կսկսվի եռացատկորդների մրցավեճը: Հողագնդի 17 ուժեղագույն վարպետների պայքարին տոն կտա նաև արտաշատցի մեր պատվիրակը: Նրա հետ է մարզիչ հայրը՝ Գառնիկ Հովակիմյանը: Նրանց կմիանա Փարիզից ժամանող ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Հուսանք, որ Գոռը կկարողանա հաղթահարել որակավորման փուլը և կդառնա եզրափակիչ մտնող 12 մասնակիցներից մեկը:

Այլ նորություններ