ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻՑ ՀԵՏՈ

11:00 - 26 Մայ, 2020

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 18 –րդ տուրի վերջին խաղում  << Արարատը >>  նվազագույն՝ 1։ 0  հաշվով հաղթեց << Ուրարտուին >>։  Այսպիսով ավարտվեց առաջնության առաջին շրջանը։

Մրցաշարային աղյուսակը  36 միավորով  գլխավորում է << Արարատ-Արմենիան >>: Առաջատար  եռյակում են << Լոռին >> ՝ 32,  << Ալաշկերտը >>` 31 միավոր: 4-րդը << Արարատն >> - է  / 31 / , 5-րդը` << Նոան >> / 30 / և լավագույն վեցյակը եզրափակում է << Շիրակը >>   / 28 միավոր /:

Այժմ վեց ուժեղագույն թիմերը  կշարունակեն պայքարը մրցանակակիրներին որոշելու համար։

19-րդ տուրի խաղերը կսկսվեն  մայիսի 30-ին։

Այլ նորություններ