Ռիոյի Օլիմպիական խաղերի հանդբոլի և գոլբոլի մարզադահլիճներն արդեն պատրաստ են

11:30 - 19 Նոյ, 2015

Ռիոյի Օլիմպիական խաղերի հանդբոլի և գոլբոլի համար նախատեսված մարզասրահները պատրաստ են: Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ Օլիմպիական խաղերի համար կառուցվող «Future Arena»-ն և «Whitewater» մարզադաշտը պատրաստ են: «Future Arena»-ն Օլիմպիական խաղերի ընթացքում կհյուրընկալի հանդբոլի, իսկ Պարալիմպիկ խաղերի ընթացքում՝ գոլբոլի մրցումները:

Խաղերի ավարտից հետո բրազիլական իշխանությունները պատրաստվում են մարզահամալիրը ձևափոխել և տրամադրել Ռիոյի մի քանի դպրոցի: Իսկ «Whitewater» մարզադաշտում կանցկացնվի կանոեի մրցաշարը:

XXXI ամառային Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոպակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզական կառույցներում:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ