Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո, երբ սկսվեն մրցումները, բացթողումները շտկելու համար անհրաժեշտ կլինի անցկացնել լրացուցիչ նպատակային թեստեր։ Այս մասին հայտարարել է համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA /:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ դոպինգի նմուշները հետագա վերլուծության համար շարունակում են պահպանվել, իսկ վարակի ժամանակ տեղի ունեցած խախտումները հնարավոր է հայտնաբերել մարզիկի կենսաբանական անձնագրի միջոցով:
Հակադոպինգային համակարգն ավելի ամրապնդելու նպատակով WADA- ն ստեղծել է փորձարկման աշխատանքային խումբ։