Միջազգային օլիմպիական օրվա առթիվ ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը բոլոր երկրների ԱՕԿ -ներին շնորհավորական ուղերձ է հղել , որտեղ ասված է հետևյալը․ << Հարգելի բարեկամներ, այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ աշխարհում տարածված կորոնավիրուսը թույլ չի տալիս հստակ ներկայացնել ապագան:
Այս դժվարին ժամանակներում, ավելի քան երբևէ, մենք պետք է հավատարիմ մնանք սպորտային արժեքներին, մասնավորապես օլիմպիական արժեքներին ՝ բարեկամություն, հարգանք և համերաշխություն:
Այս տարվա օլիմպիական օրվա տոնակատարությունը տարբերվում է նախորդներից: Բայց, միևնույն ժամանակ, սպորտի ուժի մասին մեր հույսի և լավատեսության ուղերձը, այսօր ավելի արդիական է, քան երբևէ։ Առաջարկում եմ միավորվել և օգտագործել սպորտի ուժը, շարունակել նախապատրաստվել Տոկիոյի օլիմպիական խաղերին՝ ոգեկոչելով մարդկային ոգու համերաշխությունն ու ամրությունը:
Օլիմպիական կրակը կարող է մեզ համար դառնալ թունելի վերջում երևացող լույսը, որտեղ գտնվում է մարզաշխարհը:
Այս ուղերձով հորդորում ենք բոլորին լինել ուժեղ, ակտիվ և առողջ:
Մաղթում եմ, որ օլիմպիզմի ոգով անցկացնեք 2020թ․ օլիմպիական օրը >>։