ԵՐԵՔ ԽԱՂՈՒՄ ՝ ՄԵԿ ԳՈԼ

10:24 - 03 Հուլ, 2020

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 26-րդ տուրի ծրագրով կայացավ երեք հանդիպում։ Գոլազուրկ ոչոքիներ  գրանցվեցին << Շիրակ >> - << Լոռի >>  և << Արարատ – Արմենիա >> - << Ալաշկերտ >>  հանդիպումներում, իսկ << Նոան>>  նվազագույն ՝  1 ։ 0 հաշվով հաղթեց  << Արարատին >>։

Մրցաշարային աղյուսակում  երկիշխանություն է: 46 միավորով առաջատարներն են << Շիրակն >> ու << Արարատ – Արմենիան >>։ << Նոան >> ունի՝  45, << Ալաշկերտը >> ՝ 41, << Լոռին >> ՝ 40  և  << Արարատը >>՝ 33 միավոր։

27 –րդ տուրը կմեկնարկի հուլիսի 6 –ին։

Այլ նորություններ