ՄԱՔՐՈՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

11:43 - 09 Հուլ, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ /  նախագահ Թոմաս Բախը Փարիզի  Ելիսեյան պալատում հանդիպել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի հետ։

Հանդիպման ընթացքում   քննարկվել է   կորոնավիրուսի պատճառով  օլիմպիական խաղերի կազմակերպման առջև ծառացած նոր մարտահրավերների հարցը: Անդրադարձ է եղել  << Փարիզ - 2024 >> կազմկոմիտեի խնդիրներին։ Կարևորվել է խաղերը հետկորոնավիրուսային վիճակին  հարմարեցնելու նախագիծը։ Կորդեգրվի  պարզեցված մոտեցում` միաժամանակ պահպանելով  նախատեսված բյուջեն և  օլիմպիական արժեքները։

Նախագահ Մաքրոնը բարձր է  գնահատել ամբողջ աշխարհը համախմբելու օլիմպիական խաղերի  հնարավորությունը։

 

Այլ նորություններ