ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

11:37 - 12 Դեկ, 2024

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվում է  ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր ՝ դեկտեմբերի 12-ին, մեր երկրի պատվիրակներից ծանրահարթակ կելնի երկու ներկայացուցիչ՝ Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը / երկուսն էլ ՝ 96 կգ /։

Նրանք ընդգրկված են  A խմբում և իրենց  պայքարը կսկսեն 18:30-ին / Երևանի ժամանակով /:

Նշենք, որ Հայաստանի ծանրորդներից առայժմ  միակ մեդալակիրը Ալեքսանդրա Գրիգորյանն է / 55 կգ /, որը կանգնել է պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

Հուսանք, որ թիմի հաշվեկշիռը կհարստանա նոր պարգևներով:

Այլ նորություններ