ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ

12:27 - 19 Նոյ, 2024

<< Դաքար  - 2026 >>   պատանեկան ամառային  օլիմպիական խաղերի մեկնարկին  երկու տարուց էլ  քիչ ժամանակ է մնացել: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համակարգող հանձնաժողովը  այցելել  է  խաղերի մայրաքաղաք և  ամփոփել է  նախապատրաստական  աշխատանքների ընթացքը:

ՄՕԿ –ի պաշտոնյաները եղել են մրցավայրերում  և հետևել գործընթացին: Մարզահամալիրների շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել  մինչև 2025թ. վերջը:

Կազմկոմիտեն սերտորեն համագործակցում է միջազգային մարզական ֆեդերացիաների հետ: ՄՕԿ-ի գործկոմը դեկտեմբերին վերջնական տեսքի կբերի մարզիկների մասնակցության համար անհրաժեշտ որակավորման պահանջները: 

Սենեգալցիները ոգևորված են  հատկապես ամենաուշագրավ նախագծերից մեկի ՝ << Դաքար - 2026 >>  ակադեմիայի ստեղծման համար:  Այդ նախաձեռնության շնորհիվ  կպատրաստվեն սենեգալցի և աֆրիկացի 400 երիտասարդ մասնագետներ՝  սպորտային միջոցառումների կառավարման  համար:

Հաջորդ տարի կմեկնարկի կամավորականների  ծրագիրը և կհաստատվեն նաև   խաղերի խորհրդանշական տարրերը. պաստառը, պաշտոնական երգը, թալիսմանը և այլն:  

Միջոցառման  կարգախոսն  արդեն հայտնի է.  << Աֆրիկան ողջունում է, իսկ Դաքարը՝  տոնում >> : 

 << Դաքար – 2026 >>  պատանեկան օլիմպիական ամառային չորրորդ   խաղերը  տեղի կունենա  Սենեգալում՝ հոկտեմբերի 31-ից`  նոյեմբերի 13-ը:

 

Այլ նորություններ