ՖԻԴԵ-Ի, ՄԱԿ- Ի ԵՎ ՅՈՒՆԵՍԿՕ - Ի ԿՈՉԸ։

10:04 - 20 Հուլ, 2020

ՖԻԴԵ –ն հիմնադրվել է 1924թ․ այս օրը՝ հուլիսի 20 – ին, որը  1966 թվականից նշվում է որպես շախմատի միջազգային օր։

Հայաստանի շախմատի ակադեմիան օրվան նվիրված նախաձեռնել է  էտյուդների լուծման մրցույթ, որի ավարտից հետո կկայանա ՀՀ տասակի չեմպիոն,  շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոսմայստեր Հենրիկ Գասպարյանի << Թագուհու արկածները>>  գրքի շնորհանդեսը։

Հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել ՖԻԴԵ-ն, ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ -ն։ Կոչ է արվել  բոլոր շախմատիստներին, այս օրը, որևէ մեկին շախմատ խաղալ սովորեցնել, իսկ  լուսանկարներն ու  տեսանյութերը հրապարակել սոցիալական ցանցերում։

Այլ նորություններ