ՄԱԿ –ի գլխավոր նստաշրջանի 75 –րդ նիստը կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել, ի պատիվ Տոկիոյի խաղերի, պահպանել օլիմպիական հրադադար:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ օլիմպիական զինադադարի ողջ ընթացքում, ամբողջ աշխարհում, պետք է դադարեցվեն բոլոր պատերազմող կողմերի հակամարտությունները:
Պետք է ցուցադրել նվիրվածություն և կոնկրետ գործողություններ ձեռնարկել տեղական, ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով, խաղաղության և ներդաշնակության մշակույթը խթանելու և ամրապնդելու համար: