Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քվեարկության արդյունքներով որոշել է 2019/2020թթ․ մրցաշրջանի լավագույններին։
<< Լավագույն ֆուտբոլիստ >> անվանակարգի եռյակում տեղ են գտել հաջորդաբար Մորի Կոնեն / << Շիրակ >> / , Մաքսիմ Մայրովիչը / << Նոա >> / և Ջոնել Դեսիրեն / << Լոռի >> / :
Լավագույնն է ճանաչվել << Նոայի >> գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը։ Հաջորդում են << Արարատ-Արմենիայի >> նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և Գյումրիի << Շիրակը >> գլխավորած, ներկայումս Երևանի << Արարատի >> գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։