Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց գնդակային հրաձգության ՀՀ առաջնությունը:
Կրակագիծ ելան Երևանի, Գյումրիի և Վանաձորի նշանառուները:
Չեմպիոն դարձան Գագիկ Նիկողոսյանը / օդամղիչ հրացան / Բենիկ Խլղաթյանը / օդամղիչ ատրճանակ/, Գոռ Խաչատրյանը / վազող թիրախ՝ նորմալ վազք և խառը վազք /: Կանանց մրցավեճում անգերազանցելի էին Սեդա Գաբրիելյանը / օդամղիչ հրացան/, Էլմիրա Կարապետյանը / օդամղիչ ատրճանակ / և Գոհար Հարությունյանը / վազող թիրախ՝ նորմալ վազք և խառը վազք /: