Ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկում են վարկանիշային մրցաշարում

10:35 - 22 Հուն, 2016

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը հունվարի 22-ին մեկնարկում են Կուբայում անցկացվող Գրան Պրիում, որը օլիմպիական վարկանիշային մրցաշար է: Հայ ձյուդոյիստները մրցատեղի են մեկնել մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ:

Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացվող մրցաշարը տեղի կունենա հունվարի 22-23-ը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ