ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

11:47 - 12 Հուն, 2023

Շարունակաբար օգտակար նախաձեռնություններով է հանդես գալիս Եվրոպայի ձյուդոյի միությունը: Ահավասիկ նոր մրցաշրջանը.  Ավստրիայի բարձրլեռնային Միտերսիլ առողջարանային քաղաքում  հունվարի 8 – 16 –ը  անցկացվող ուսումնամարզական ճամբար – հավաքը:

Հին աշխարհամասի  ավելի քան 400 հեղինակավոր  ձյուդոիստներ, որոնց  թվում  են օլիմպիական խաղերի 14 չեմպիոններ, միջոցառման մասնակիցներ են:

Առօրյային ուշադրությամբ հետևում են  ասոցիացիայի  / EJU / նախագահ  Լասլո Տոտը, փոխնախագահները, գլխավոր քարտուղարը և այլ պատասխանատուներ:

Նրանք  հանդիպում , զրուցում, սեմինար խորհրդակցություններ են անցկացնում  պարապողների, մարզիչների, մրցավարների, լրագրողների հետ:

Գործընթացում  ընդգրկված են նաև ՀՀ  հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ավետիսյանը, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը, Գոռ Կարապետյանը և Արտակ Թորոսյանը:

<< Դեպի ոսկի >>  անվանումով  ճամբարի ավարտից հետո, մեր տղաները,  պարապմունքները կշարունակեն հայրենիքում: Նախատեսված է  մերոնց  մասնակցությունը  Բուլղարիայում փետրվարի 11 –ին մեկնարկող եվրոպական բաց  մրցաշարին:

 

Այլ նորություններ