Դահուկասահքի գավաթի խաղարկության արագավազքում հաղթեց Լիտվայի ներկայացուցիչը

19:25 - 22 Հուն, 2016

Ծաղկաձորում ավարտվեց զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը:

Մրցումային երրորդ օրը մասնակիցները մրցեցին արագավազքում: Առաջինը եզրագիծը հատեց Լիտվայի ներկայացուցիչ Մոդեստաս Վայիչիուլսն: Երկրորդ տեղում Լուկաս Յակելիունասը, իսկ երրորդ տեղում  Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Վորանաուն է:

Հունվարի 19-ից 22-ը Ծաղկաձորում անցկացվեց զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի առաջին գավաթի խաղարկությունը: Հայաստանը դարձավ առաջին խաղարկության գավաթակիր:  

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ