Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը և գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած մարզաձևի եվրոպական միության հատուկ կոնգրեսին:
Ի դեպ, ՀՀ ծանրամարտի հավաքականներն այսուհետ հանդես կգան հայկական «Մելանտե» ընկերության արտադրության մարզահագուստով:
Հանդերձանքի դիմային հատվածում կլինի Հայաստան գրառումը և մեր երկրի զինանշանը: