ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

11:00 - 17 Օգո, 2020

Աթլետիկայի << Ադամանդե լիգա >>   անունը կրող  մրցաշարի առաջին փուլն անցկացվեց Մոնակոյում։ Դա համարվում է հեղինակությունների ստուգատես, քանզի մասնակցել են համաշխարհային մեծ թվով աստղեր։

Կազմակերպիչները 16 հազար տեղանոց ստադիոնի համար վաճառել են ընդամենը հինգ հազար տոմս, նպատակով , որ ներկաների միջև պահպանվի համապատասխան հեռավորություն։ Հաշվի առնելով  ներկա իրավիճակը, կազմկոմիտեն  փորձել է  լինել ստեղծագործ ու նորարար։ Գտել են մրցումները ավելի հետաքրքրիր դարձնելու եղանակը։

Մարզական  իրադարձությունները չպետք է  անցկացվեն լռության  պայմաններում, անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավար, որին սովոր են մարզիկները։   

Նոր տեխնոլոգիան  ներկայացվել   է ընթացիկ մրցաշրջանի համար, որով նույնիսկ դատարկ տրիբունաների պարագայում մարզիկներն ու սպասարկող անձնակազմերը աուդիոէֆեկտների շնորհիվ կզգան, կլսեն բազմահազար մարզասերների ոգևորող ձայները։   

Համակարգը կօգտագործվի նաև Ստոկհոլմում  / օգոստոսի 23 –ին / և Բրյուսելում  / սեպտեմբերի 4-ին /  << Ադամանդե լիգայի >>  հաջորդ փուլերի ժամանակ,  առանց հանդիսականի կայանալիք մրցումներում:

 

 

Այլ նորություններ