Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի դեպքերի թվի աճի պատճառով մտադիր է մարզական միջոցառումների ժամանակ պահպանել սահմանափակումները։
Այժմ ասպարեզներում և մարզադաշտերում կարող է միանգամից ներկա լինել ոչ ավելի, քան 5000 հանդիսատես։ Հուլիսին թույլ էր տրվել ոչ ավելի, քան 1000 երկրպագու:
COVID-19- ի տարածումը կանխելու համար Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն բնակիչներին հորդորել է նվազեցնել երթևեկը երկրի ներսում։ Բացի այդ, բարերն ու ռեստորանները ամռանն աշխատանքը կավարտեն ժամը 22: 00-ին։
Աշնանը << Տոկիո – 2020 >> -ի կազմկոմիտեն, երկրի կառավարությունը և քաղաքային իշխանությունները կսկսեն կազմել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ցանկը: