ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐ

11:09 - 11 Սեպ, 2020

Այսօր ՝ սեպտեմբերի 11 –ին մեկնարկում է << Ֆիշեր >>  շախմատի միջազգային առցանց մրցաշարը։ Մասնակից  տասը շախմատիստների թվում է նաև երևանցի Լևոն Արոնյանը։ Հայտավորված են նաև հանրաճանաչ գրոսմայստերներ Գարի Կասպարովը,  Մագնուս Կառլսենը,  Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե – Լագրավը, Ֆաբիանո Կարունան, Ուեսլի Սոն,  Լենիեր Դոմինգեսը, Պետեր Սվիդլերը, Ալիռեզա Ֆիրուջան։  

Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 13 –ին, իսկ մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է:

Հավելենք, որ  հայրենական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը  << Ֆիշեր >> մրցաշարի  կրկնակի հաղթող է / 2006 - 2007թթ․ /։

 

 

Այլ նորություններ