ՈՐԱԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ՆԿԱՏԵԼԻ Է

12:37 - 22 Նոյ, 2023

Եվրոպայի ֆուտբոլի 2024թ. առաջնության եզրափակիչի մասնակիցների ցանկում չի լինելու Հայաստանի հավաքականի անունը: Մեր ընտրանին ընտրական փուլի խմբային մրցաշարի վերջին խաղում, Զագրեբում, 0 : 1 հաշվով պարտվեց Խորվաթիայի հավաքականին, ութ միավորով խմբում գրավեց նախավերջին տեղը և զրկվեց ուժեղագույնների պայքարի մասնակցությունից:

Ալեքսանդր Պետրակովի ՝ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո մեր թիմի ընդհանուր խաղամակարդակը բարելավվեց: Խաղացողների ընդհանուր վարպետությունը. տեխնիկատակտիկական հմտությունները, գնդակի փոխանցումների կուլտուրան և, մանավանդ,խաղասկզբից մինչև վերջ պայքարելու, հաղթելու ձգտումը գոհացրին հայ մարզասերին:

Մի խոսքով, հույս կա, որ  առաջիկայում ՀՀ հավաքականը կզարգացնի իր հաջողությունը:

Այլ նորություններ