<< Պեկին - 2022 >> կազմկոմիտեն մի շարք տոնակատարություններ է անցկացրել Չինաստանի մայրաքաղաքում ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից 500 օր առաջ:
Միջոցառման գագաթնակետը Չինական մեծ պատի` Բադալինգի տարածքում տեղի ունեցած հանդիսությունն է եղել, որտեղ սովորաբար ամենաշատ այցելուներն են լինում:
Ելույթ են ունեցել երաժշտական խմբեր, կազմակերպվել են ցուցահանդեսներ։
Պեկինում մինչև հոկտեմբերի կեսերը կշարունակվի օլիմպիական խաղերին նվիրված տոնակատարություների շարքը։