ԲԱԽՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ Է

11:44 - 30 Սեպ, 2020

Սպորտային աշխարհի  նշանակալի իրադարձություններից է հեծանվավազքի աշխարհի առաջնությունը։ Հերթականը անցկացվեց Իտալիայի Իմոլա քաղաքում: Նշենք, որ համաճարակի  ընթացքում, հեծանվասպորտից բացի, ոչ մի այլ մարզաձևից աշխարհի առաջնություն չի կազմակերպվել։

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը երկօրյա այցով   ժամանել է Իմոլա ` մրցումների ընթացքին հետևելու  և հաղթողներին պարգևատրելու համար: 

Նա ասել է, որ  հաճելի է  մրցումների ականատես դառնալը։ՄՕԿ-ը ցանկանում է առաջիկա օլիմպիական խաղերն անցկացնել հնարավորինս անվտանգ։ Այդպես ասելու հիմք հանդիսացավ հեծանվավազքի լիարժեք կայացված ստուգատեսը։

Առաջնության ավարտից հետո Թոմաս Բախը մեկնել է  Լոմբարդիա ` ծանոթանալու  2026-ի ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին:

Այլ նորություններ