Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան / FISU / քննարկում է համաշխարհային ձմեռային ունիվերսիադան 2021թ. դեկտեմբերին անցկացնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար, ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը:
Ունիվերսիադան պետք է տեղի ունենար Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում 2021թ. հունվարի 21-31-ը, սակայն միջոցառումը համավարակի պատճառով հետաձգվեց անորոշ ժամանակով: